ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Այսօր Աստվածածնի ծննդյան տոնն է

Այսօր Աստվածածնի ծննդյան տոնն է
08.09.2024 | 13:01

Այն ամենը, ինչով կարելի է բնորոշել, նկարագրել Տիրամորը...հայ երկու հանճարով՝ Նարեկացու տաղով, ոսկեղենիկ բառերով ու Սուրենյանցի վրձնահարվածներով...

Մոտ հազար տարվա տարբերությամբ հայ բառն ու պատկերը փոխլրացրել են իրար:

Սբ. Գրիգոր Նարկացի

Մեղեդի ծննդյան

Ծավալվել են աչքերը ծով

Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ,

Ինչպես երկու փայլակնաձեւ արեգակներ.

Շողն է նման լուսացնցուղ այգաբացի:

Թափվում էին այտերից վառ՝

Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր.

Գեղաշիտակ իրանից սիրտն էր կարկաչում

Հուզավարար կենսատու սեր:

Կամար կապած թեւերը գիրգ՝

Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն,

Ելեւէջներն հյուսում իրար.

Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին:

Բերանն երկթերթ, շրթունքներից վարդն էր կաթում.

Լեզվի տավիղն էր քաղցրերգում հուզումնահորդ.

Շողում էին նույն կենսավառ

Սիրով չքնաղ ու գինեթույր

Ծամերն իրենց գիսակներով խոպոպավոր:

Այդ վարսերը համերամ զա՜րդ, համորեն զա՜րդ,

Ոլորք առած եռահյուսակ՝

Բոլորվել են այտերի շուրջ.

Լուսափայլ է ծովը, կարմիր վարդով լցված,

Դաստակներն են մանուշակի ծիրանի փունջ:

Բուրում էր նա կնդրուկի պես

Աստվածային հրով լցված մի բուրվառի.

Ձայնն էր մեղուշ, քաղցրանվագ:

Զարդարված էր պատմուճանով գեղեցկատես,

Որ բեհեզի կապույտ, որդան ու ծիրանի

Գույներով էր ոսկեշողում.

Գոտին կամար, արծաթափայլ,

Ոսկետտուն ու նրբակերտ՝

Պաճուճված էր ակնեղենով շափյուղայի:

Երբ շարժվում էր մարգարտափայլ գեղցկությամբ,

Քայլերի հետ շողն էր կաթում իր ոտերից:

Քեզ պսակող թագավորին

ՈՒ նորածին այն փրկչին փա՜ռք

Հավիտյանս հավիտենից. ամեն:

Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 7885

Մեկնաբանություններ